Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները

07.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները: 2012թ. իրականացված համալիր ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգվեցին մայրաքաղաքում առկա շատրվանները, ու այսօր արդեն Երևանի հավերժության այս խորհրդանիշները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում են բոլորովին նոր տեսքով ու գունային լուծումներով: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության ու սիրո արդյունքում հնամենի մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում: Երգող շատրվանների գործարկումից, շնորհավորական բացիկներից ու վարդերից բացի, Հանրապետության հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Ինքնատիպ ֆլեշմոբի միջոցով կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները
Տեսնել ավելին