Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը: Նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական, պատմական տեսքը: Տարածքն ազատվել է ավելորդ կառուցապատումներից:
Այս փուլում կատարվում է նախագծային նախապատրաստում, մասնավորապես՝ կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն, որի միջոցով որոշվում են հիմքերի տեսակներն ու շենքի ընդհանուր սեյսմակայունությունը:
Ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի և Թելման Գևորգյանի համահեղինակած այս ինքնատիպ կառույցը մոտ ապագայում, ավելի արդիականացված լուծումներով, կրկին կդառնա մայրաքաղաքի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը: