«Վերջին զանգն» այս տարի հնչել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների 12.265 շրջանավարտների համար
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների ավելի քան 12.000 շրջանավարտների համար դպրոցական զանգն այսօր հնչեց վերջին անգամ: Այս առիթով
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը, Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն այցելել են Երևանի Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց: Նրանք մասնակցել են «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը` բարի երթ մաղթելով շրջանավարտներին: