Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վարչական շրջանում

17.04.2024

Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման գործընթացը շարունակվում է։ 
Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի նոր գոտին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք: Այգում կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով:  
Վերածննդի զբոսայգում էլ տարածքի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Շուտով կսկսվի ճեմուղիների կառուցումը և այգին աստիճանաբար կստանա ավարտուն տեսք։
 

Տեսանյութ

Զբոսայգիների հիմնանորոգում՝ Նոր Նորք վարչական շրջանում