Պահոց

Դեկտեմբերի 25-26-ին պլանային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում

25.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը՝ ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
•    Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու,
•    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազի, Չաուշի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցների, Բաշինջաղյան փողոցի, փակուղու և նրբանցքների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների,  Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 41-65 կենտ համարների, Սիլիկյան հին խճուղու, Աշտարակի խճուղու, 
•    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, 
•    Կոտայքի մարզի՝  Զովունի գյուղի 20-26 փողոցների, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղերի, 
•    Արագածոտնի մարզի՝ Ուշի գյուղի, 
•    Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

23.12.2023թ.                            «Վեոլիա Ջուր» ՓԲԸ