Պահոց

Դեկտեմբերի 7-ին վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

06.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի» պոմպակայանում վթարի վերացման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Եսայան, Գորգագործների,  Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից-21, Արշակունյաց 36-330 համարների ջրամատակարարումը:
    Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

    06.12.2023թ.         «Վեոլիա ջուր» ՓԲԸ