Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ադամյան փողոցում
19.09.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: