Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
01.12.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում:
Մասնավորապես՝ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր Խաչ»: