Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բուզանդի փողոցում
24.09.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Քոչինյան – Բուզանդ փողոցների խաչմերուկից մինչև Բուզանդ – Աբովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: