Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում
16.12.2024
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: