Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում
29.06.2026
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: