Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում
24.09.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Կողբացու – Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու – Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: