Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում

04.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում:
Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: