Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝  Մաշտոցի պողոտայում

16.05.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով: Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ: