Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մելիք Ադամյան փողոցում
27.02.2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:
Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն: