Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկում
22.09.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով: