Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:
Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:
Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ: