Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն ՝Պարոնյան փողոցում

18.09.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  սեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան – Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: