Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
12.05.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց - Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց - Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը: