Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

23.06.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:
Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:
Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին  թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ: