Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սպենդարյան փողոցում
27.04.2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սպենդարյան փողոցում:
Մասնավորապես` Մոսկովյան փողոց 31/114 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածից դեպի Սպենդարյան – Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկ` երթևեկության ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի: