Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝  Տերյան փողոցում

11.09.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: