Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում
24.07.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: