Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան և Գր.Արծրունու փողոցների խաչմերուկում
29.06.2026
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Գր.Արծրունի փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ: