Պահոց

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված "Թրիքոլոր" Երևանյան գիշերային վազք

01.07.2026

Հուլիսի 4-ին վազքը մեկնարկում է Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։
Հուլիսի 4-ին՝ 20։00-ից խնդրում ենք փակել Վազգեն Սարգսյանի փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, որտեղ կմեկնարկի կամարի տեղադրումը։
Հուլիսի 4-ին՝ 21։15-ից դադարեցվում է երթևեկությունն ամբողջությամբ Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում: մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։
Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին: