Պահոց

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում՝ Երևանում

24.09.2026

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 23-ին և 24-ին հայտարարված վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։
Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար