Իրազեկումներ
Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինի
22.08.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
Մյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: