Պահոց

Պլանային ջրանջատում՝ Երևանում  և Կոտայքի մարզում նոյեմբերի 2-3-ին

01.11.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 1» մայրուղային ջրատարում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 •    Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Հերացի փողոցի, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի,
•    Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի  10-25 համարների և  նրբանցքի,  Խորենացու 146-231 համարների և 4-րդ  նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների, 
•    Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների, 
•    Կոտայքի մարզի՝ Գետամեջ և Պտղնի գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

01.11.2023 թ