Իրազեկումներ
Պլանային ջրանջատում Երևանում
09.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի՝ Իսահակյան, Թումանյան, Դ. Վարուժան թաղամասերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ