Պահոց

Պլանային ջրանջատում՝ Երևանում

26.09.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Ապարան» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

•    Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,
•    Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

26.09.2025թ.                            «Վեոլիա Ջուր» ՓԲԸ