Իրազեկումներ
Պլանային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
06.10.2025
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
06.10.2025թ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ