Պահոց

«Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշար

29.10.2024

Նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել «Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը, որին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հայտերը պետք է ուղարկել sport.acs@yerevan.am հասցեին՝ մինչև հոկտեմբերի 30-ը: Մրցաշարին կարող են մասնակցել միայն լրատվամիջոցների այն աշխատակիցները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են  գրանցվել տվյալ լրատվամիջոցում:  
Հայտերը ներկայացնել լրատվամիջոցի ձևաթղթով՝ ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-51-41-96, 010-51-43-96 հեռախոսահամարներով՝ աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն: