Պահոց

Սեպտեմբերի 4-ին գործարկվելու է շչակ

18.08.2025

2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման ընթացքում․ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում անցկացվելու է «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն (այսուհետ՝ Վարժանք), ինչպես նաև փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների ցուցադրություն։ 
Վարժանքի ժամանակ գործարկվելու է շչակ, կատարվելու է քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։   
Տեղեկացնենում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 27-ին տեղի կունենա վարժանքի փորձը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ վարժանքը։