Պահոց

Վթարային ջրանջատում

11.02.2026

Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում փետրվարի 10-ին, 11-ին


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. փետրվարի  10-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1, 2, 4, 5, 8 զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: