Պահոց

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

26.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարը վերացնելու աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 10:00-22:00-ին կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 31-59 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի շենքերի և անհատական տնատիրությունների, Սունդուկյան 1-64 շենքերի և անհատական տնատիրությունների, Վաղարշյան 1-15 շենքերի և անհատական տնատիրությունների, Ջ. Բրայսի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ Կամսարի, Աղբյուր Սերոբի, Գուլակյան, Վ. Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնումով  մոտենալու համար:

    
                                                             «Վեոլիա Ջուր» ՓԲԸ