Իրազեկումներ
Վթարային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ ժամը 11:30-ը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/1, 32/2, 39/3 շենքերի, 3-րդ զանգվածի 20-24 զույգ շենքերի, 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածներն ամբողջությամբ, Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամաս 12-րդ շենքի և Դուրյան թաղամաս 31-34, 38, 39 շենքերի, Կոտայքի մարզ Ջրվեժ գյուղի, Ջրվեժ Ա և Բ թաղամասերի, Բագրևանդի Մայակ և Բանավան թաղամասերի, Առինջ գյուղի Դուրյան և Վ. Տերյան թաղամասերի, Արամուս, Կաթնաղբյուր և Մայակովսկի գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար: