Պահոց

Վթարային  ջրանջատում սեպտեմբերի 24-ին՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

23.09.2026

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. սեպտեմբերի 24-ին ժամը՝ 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

  •    Կենտրոն վարչական շրջանի` Նորագյուղ թաղամաս, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Դեղատան, Զաքյան, Վ.Սարգսյան, Գետառի փողոցներ, Քրիստափորի 1, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի, Խորենացու 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի, 
  •    Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար: