Իրազեկումներ
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում
13.11.2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով, ինչպես նաև Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։