Պահոց

Ժամանակավորապես փակ է լինելու Վանթյան փողոցը

02.10.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, 
ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 23:00-ն, փուլ առ փուլ փակ է լինելու Վանթյան փողոցը՝ Վանթյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից մինչև Վանթյան-Վարուժան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: