Պահոց

Գործարկվելու է էլեկտրաշչակ
13.04.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-14։30-ի սահմաններում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի   հ. 181 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Երևանում ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ
08.04.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդման, Երևանում ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
08.04.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,  տեղեկացնում ենք, որ Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։

Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում:

Պլանային ջրանջատում՝ Երևանում
07.04.2026

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը  10:00-ն  կդադարեցվի հետևյալ տարածքների՝  Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի ջրամատակարարումը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
31.03.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ

Հիմնանորոգելու նպատակով կփակվի ճանապարհահատվածը
23.03.2026

Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով