Պահոց

Ավտոերթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

15.04.2024

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.04.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի կողմից ս.թ. մայիսի 1-ին՝ ժամը 14.00-15.30 Ստեփան Շահումյանի անվան հրապարակից` Վ. Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա – Մաշտոցի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա – Սեբաստիայի փողոց` մինչև Սեբաստիայի փողոցի հ.37/5 հասցե երթուղով ավտոերթի անցկացումը: 


Երևանի քաղաքապետարան