Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
24.03.2026
ՀՀ քաղաքացի Ալեքսան Ալեքսանյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. ապրիլի 11-ին՝ ժ.17.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովայի պողոտա - Կորյունի փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Իտալիայի փողոց - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովայի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան