Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
27.04.2026
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մայիսի 1-ին՝ ժ.12.00-18.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.13.00-17.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուրի անվան հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան