Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
18.05.2026
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մայիսի 21-ին՝ ժ.17.00-21.00 Մատենադարանի հարակից տարածքում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Մատենադարանի հարակից տարածք - Ֆրանսիայի հրապարակ - Սայաթ-Նովայի պողոտա - Տերյան փողոց - Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Միսաք Մանուշյանի անվան պուրակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան