Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
01.06.2026
ՀՀ քաղաքացի Սոննա Աղեկյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. հունիսի 4-ին՝ ժ.19.00-21.00 մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում՝ Արամ Մանուկյանի հուշարձանի հարակից տարածքում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.15-21.00 մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածք-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան