Պահոց

Հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն, երթի անցկացումն արգելվել է

15.05.2026

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.05.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հունիսի 5-ին՝ ժ.18.00-21.00 Մատենադարանին հարող տարածքում հավաքի անցկացումը, իսկ ս.թ. հունիսի 5-ին Մատենադարանին հարող տարածք - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց –Հանրապետության հրապարակ երթուղով երթի անցկացումն արգելվել է:

 

Երևանի քաղաքապետարան