Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն
19.05.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.05.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կողմից ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 17.00-21.00 Մատենադարանի հարակից տարածքում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Մատենադարանի հարակից տարածք - Ֆրանսիայի հրապարակ - Սայաթ-Նովայի պողոտա - Տերյան փողոց - Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Միսաք Մանուշյանի անվան պուրակ երթուղով երթի անցկացումը:
Երևանի քաղաքապետարան