Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն
02.06.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.06.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Սոննա Աղեկյանի կողմից ս.թ. հունիսի 4-ին՝ ժ.19.00-21.00 մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում՝ Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.19.15-21.00 մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքից՝ Նալբանդյան փողոց- Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը։
Երևանի քաղաքապետարան