Պահոց

Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

02.06.2026

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.06.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Սոննա Աղեկյանի կողմից ս.թ. հունիսի 4-ին՝ ժ.19.00-21.00 Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկի՝ «Ցիտադել» բիզնես կենտրոնի հարակից տարածքում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.19.15-21.00 Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկից՝ Կորյունի փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքով դեպի Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը։

 

Երևանի քաղաքապետարան