Պահոց

ՀՀ  քաղաքացի Ապրես Մարգարյանի կողմից  ս.թ.  հուլիսի 12-ին հավաք անցկացնելու ժամանակի, վայրի և եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին

10.07.2025

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.07.2025 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Ապրես Մարգարյանի կողմից ս.թ. հուլիսի 12-ին՝ ժ.18.00-20.00-ն Ազատության հրապարակում հավաք, ժ.20.00-21.00 Ազատության հրապարակ-Բաղրամյան պողոտա-ՀՀ Ազգային ժողովի շենքի հարակից տարածք և Ազատության հրապարակ-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղիներով երթեր, ժ․21․00-24․00 ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության շենքերի հարակից տարածքներում նստացույցեր և ս.թ. հուլիսի 13-ին՝ ժ.00.00-24.00 Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու ժամանակի, վայրի և եղանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել ս.թ. հուլիսի 12-ին՝ ժ.18.00-22.00-ն Ազատության հրապարակում: